ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.11.2015 18:55
Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդում վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն:
Վարչության պետը կարևորեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ոստիկանների գործառութային տեսական և գործնական գիտելիքների իմացությունն ու կատարումը: Նա հանձնարարեց սեղմ ժամկետում անցկացնել ոստիկանության ծառայողների պարտականությունների իմացության ստուգարքներ:
Գնդի ստորաբաժանումների ծառայողներին հանձնարարվեց անցկացնել տեսական և գործնական պարապմունքներ ոստիկանության սպառազինության մեջ առկա հատուկ միջոցների կիրառմամբ: