ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2016 11:17
Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Էդուարդ Գ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և տարբեր տրամաչափի 137 փամփուշտ:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Մելիք Կ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և «ՏՕԶ» տիպի 5.6 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 102 և 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «Ջի-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի դատարկ պահունակ:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1994 թ. ծնված Արմեն Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18-Ե» տիպի, 32 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: