ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2015 18:50
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Մուբարաք Աբդալլա ալ Կասիմիին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ համագործակցությունն առաջիկայում ավելի կխորանա, քանի որ երկուստեք շահագրգռվածություն կա բարձրացնելու հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը:
Դեսպան ալ Կասիմին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին փոխանցեց ԱՄԷ-ի փոխվարչապետ-ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի՝ անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու առաջարկով ուղերձն ու Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի հրավերը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց, որ հանցավորությունն ազգություն չունի և պայքարը պետք է իրականացվի համատեղ ուժերով, ուստի անհրաժեշտ է ճշգրտել հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի ոլորտները, իրակացնել անհրաժեշտ փորձի փոխանակում, գտնել գործակցության այն դաշտերը, որտեղ կարելի է հասնել առավելագույն արդյունքների:
Հանդիպման ընթացքւմ քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: