ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2016 17:56
Մարզական կազմակերպությունների լավագույն ակումբների «Դինամո»-ի գավաթի խաղարկություն-փառատոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 12-ից 13-ը «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց համագործակցող մարզական կազմակերպությունների լավագույն ակումբների «Դինամո»-ի գավաթի խաղարկություն-փառատոնը:
Փառատոնի նպատակն էր՝ անչափահասների շրջանում արատավոր երևույթների դեմ պայքարը: Հարկ է նշել, որ «Դինամո» մարզական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում և մարզերում գործող գործընկեր մարզական ակումբներում, ոստիկանությունում հաշվառված՝ մասնավորապես դժվար դաստիարակվող անչափահասների մարզումներն անվճար են:
Փառատոնին մասնակցում էին 350 մարզիկ՝ մայրաքաղաքից և հանրապետության մարզերից: Երկօրյա անզիջում պայքարում նրանք ցուցադրեցին մրցանակային տեղեր գրավելու իրենց ունակությունները:
Հաղթողներին «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանը պարգևատրեց մեդալներով և դիպլոմներով: Լավագույն 3 ակումբներին հանձնվեցին «Դինամո»-ի գավաթներ: