ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2016 18:30
Ոստիկանները հայտնաբերեցին անձի առևանգման և սպանության մեղադրանքներով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: