ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2019 14:50
Թումանյանի ոստիկանները հայտնաբերել են դասալքության մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է բերման ենթարկվել, 2002 թվականի ապրիլի 16-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի դասալքության հոդվածի մեղադրանքով հետախուզվող 47-ամյա տղամարդը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: