ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2017 18:25
«Դասը վարում է ոստիկանը»

Կրթության կարևորագույն արդյունքն այսօր պետք է դիտել դպրոցն ավարտող երիտասարդների պատրաստակամությունն ու կարողությունը պատասխանատվություն կրելու ինչպես սեփական բարօրության, այնպես էլ այն հասարակության համար, որտեղ նա ապրում է: Այս նպատակին է ծառայում նաև «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումը, որը յուրաքանչյուր տարի անցկացնում է ՀՀ ոստիկանությունը հանրակրթական դպրոցներում:
Մայիսի 5-ին Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցում «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումը վարում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը:
Ներկայացնելով ՀՀ ոստիկանության կազմավորման պատմությունը, նրա անցած ուղին, վերջին շրջանում ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ տարվող ծավալուն աշխատանքները՝ Հայկ Բաբայանը անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանության զորքերի գոծունեությանը, զորքերի առջև դրված խնդիրներին:
Բանախոսը նաև նշեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդն ապրի առավել ապահով և անվտանգ, լինի օրինապաշտ, հստակ ճանաչի սեփական իրավունքներն ու պարտականությունները:
Նմանատիպ դասերը նպաստում են, որ աշակերտներն ավելի լավ ծանոթանան ոստիկանի բարդ ու դժվարին աշխատանքին և համոզված լինեն, որ ոստիկանները պատրաստ են պաշտպանելու և կանխելու ցանկացած ոտնձգություն և սպառնալիք:
Հանրակրթական դպրոցի և ոստիկանության միջև սերտ համագործակցությունը օգնում է լուծել նաև իրավական պետության և քաղաքացիական հասարակության ստեղծման, պատասխանատու քաղաքացու դաստիարակման մի շարք խնդիրներ: