ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2018 10:43
Դանակահարություններ Դիլիջանում. կասկածյալը հայտնաբերվել է
Հուլիսի 11-ին` ժամը 2.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց տան դիմաց՝ վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը` ժամը 7.35-ին, նույն բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի միջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է դանակահարության հետևանքով:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21.50-ի սահմաններում, Գետափնյա փողոցում՝ թիվ 2 շենքի դիմաց, ծագած վիճաբանության ժամանակ երիտասարդներին դանակահարել է 2002 թվականին ծնված Վահե Ա.-ն:
Նա հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: