ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.09.2018 17:11
Երևանում կատարված դանակահարությունները բացահայտվեցին
Սեպտեմբերի 8-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք», «գլխի վնասվածք» և «որովայնի և կրծքավանդակի ծակած թափանցող վերքեր» ախտորոշումներով «Աստղիկ» բժշկական կենտրոն էին տեղափոխել 3 երիտասարդ: Նրանք հայտնել էին, որ վնասվածքները ստացել են թիվ 121 դպրոցի մոտ՝ վիճաբանության ժամանակ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վիճաբանության ընթացքում երիտասարդներին վնասվածքները պատճառել են Գևորգ և Հովհաննես Պ.-ները:
Բացատրական աշխատանքի շնորհիվ, սեպտեմբերի 9-ին նրանք ինքնակամ ներկայացան ոստիկանություն և տվեցին խոստովանական բացատրություն:
Գևորգ Պ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակն ու ձերբակալվել, իսկ Հովհաննես Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: