ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2018 18:42
Դանակահարություն Ազատավան գյուղում. 22-ամյա աղջիկ է կասկածանքով բերման ենթարկվել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում <> բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղից։ Օպերատիվ պարզվեց նաև կատարվածի հանգամանքները։ Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր բնակարանում հայտնաբերվեց ու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկվեց մայրաքաղաքում ապրող 22-ամյա մի աղջիկ։
Նրա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդի միջև Ազատավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել, որի մանրամասներին, նաև դանակահարության պատճառներին քննության շահերից ելնելով՝ չենք անդրադառնա։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: