ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2018 10:55
Դանակահարել էր գազալցակայանի աշխատակցին
Հուլիսի 11-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։
Պարզվել է նաև, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները, ու դիմել փախուստի:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երևանցի, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողը ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։
Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին: