ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.06.2019 19:02
Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 1 վարորդ մեքենան վարում էր անսթափ վիճակում, ևս 4-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Հայտնաբերվեց 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից։ 3 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով։ Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։