ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 18:04
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 4-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ գումարտակների ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 23 վարորդների նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով: 5 մեքենա հետախուզման մեջ էր այլ գերատեսչությունների կողմից:
Երեք մեքենայի վարորդ ոչ սթափ վիճակում էր, ևս երկու տրանսպորտային միջոցի վարորդներ էլ չունեին համապատասխան փաստաթղթեր: Նրանց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև 7 մեքենաներ, որոնց դիմացի հողմապակիները մգեցված էին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին երեք վարորդի նկատմամբ, որոնց մեքենաների խլացուցիչները վերսարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար:
Ճանապարհային ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող, վթարային իրավիճակներ ստեղծող վարորդները: Հայտնաբերվեց նման 2 վարորդ:
Տարբեր խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկվեցին նաև 2 մոտոցիկլիստ:
Հարգելի վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները: