Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


09.07.2018 13:42

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 6-ին` ժամը 12.30-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 58-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
 
Հուլիսի 6-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» եւ «Ռենո» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 5-ին՝ ժամը 23.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թբիլիսյան խճուղում  վրաերթի է ենթարկել  45-ամյա կնոջ, ինչից հետո բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային.  «Նիսան»-ի երկու ուղեւորները    մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 5-ին՝ ժամը 23.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում  վրաերթի է ենթարկել  42–ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը  00.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ամերիկյան  փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ծառերին ու  երկաթե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ  «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում,  Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» եւ  «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում,  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան  Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «Բելառուս-80» տրակտորի կցորդիչին. «Մերսեդես»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ  հայտնվել դաշտում.  վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել մոպեդն ու «Մերսեդես Ց-200» մակնիշի ավտոմեքենան. մոպեդի վարորդը եւ  22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին`ժամը 09.30-ի սահմաններում,  Երևան-Իջևան ճանապարհի 61.8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21124» եւ  «ԲՄՎ-316» մակնիշների ավտոմեքենաներ. «ԲՄՎ-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 08.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Սեւան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. առաջին «Մերսեդես»-ի  երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 26-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 17.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենան  Երեւան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին բախվել է «Օպել»  մակնիշի ավտոմեքենային. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «HOVO» ինքնաթափ ավտոմեքենան  Սյունիքի մարզի  Այգեձոր գյուղի մերձակա ոսկու հանքի մոտ արգելակները խափանվելու հետեւանքով կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 15.30-ին, 83-ամյա տղամարդը  հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում,  Վայք քաղաքի Կամոյի փողոցում ՝ կամրջի վրա, իրեն վրաերթի է ենթարկել մի երիտասարդ, որն այնուհետեւ  իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Պարզվել է վրաերթ կատարած անձի ինքնությունը։ 22-ամյա  երիտասարդը բացատրական աշխատանքների շնորհիվ իր վարած «ՎԱԶ-21014»-ով ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երեւանի  Տերյան փողոցում  իրար  են բախվել «Մերսեդես» եւ  «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 12-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը  23.00-ին, Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2113» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2113»-ի 22-ամյա ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 06.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ.  վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 06.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ  բախվել էլեկտրասյանը.  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է  հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 17.45-ին,  Երեւանի Աճառյան փողոցում՝  «Հյուսիսային» ավտոկայանում, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեեքենաներ. «Միցուբիշի»-ի  54-ամյա    եւ  «Ֆոլքսվագեն»-ի  22-ամյա ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 22.20-ին, մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Սևան-Երևան ավտոճանապարհին անհայտ մակնիշի  եւ  համարանիշի երկու ավտոմեքենաների բախման հետեւանքով: 
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 15.00-ին, Երեւանի Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 4 շենքի բակում «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված շենքի մուտքի աստիճաններին. վարորդը  մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր  ճանապարհի 75-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին։ 23-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Նույն օրը,  ժամը 19.30-ին,  հիվանդանոց է  դիմել 17-ամյա  երիտասարդ, որը  հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետեւանքով:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արարատ գյուղի Վ.Սարգսյան-Գրիբոյեդովի  փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 27-ամյա ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21214»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2124» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի վերջնամասում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ  կողաշրջվել. վարորդը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի կենտրոնում  իրար են բախվել «ԳԱԶ-21» եւ «ԳԱԶ-24» մակնիշների ավտոմեքենաներ.  «ԳԱԶ-21»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրար  են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21015» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել է  հիվանդանանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «ՈւԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի  Լճաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը  20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար  են բախվել «Օպել» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի  3-ամսական ուղեւորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Սեւան ճանապարհի «Չայնիի ոլորաններ» հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից ու կողաշրջվել.  վարորդը եւ  երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 15.25-ին, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենան  Երևան-Սեւան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «Սկանիա»-ին. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 05.40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ  գլորվել դաշտամիջյան հատվածը. վարորդը եւ 36-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 7-ին՝ ժամը 16.35-ին, 63-ամյա տղամարդը  ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 4-ին, ժամը 14.30-ի սահմաներում, ոմն Օքսաննան, իր ամենագնաց  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ցավ  եւ մարմնական վնասվածքի ակնհայտ նշաններ  հատկանիշներ չունենալու պատճառով նույն օրը հիվանդանոց և ոստիկանություն չի դիմել:
Կատարվում է քննություն։ 
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 02.30-ին, Երեւանի Դավիթաշեն» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2114» եւ «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի  32-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Քրիստափորի փողոցում  բախվել է էլեկտրասյանը, մայթի եզրաքարերին, ապա՝ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Այվազովսկու եւ Ավանեսովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 16.00-ին,  «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան  Երեւանի Մ.Մելքոնյան փողոցի սկզբնամասում բախվել է  եզրաքարերին եւ կողաշրջվել. երեք ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւանի Ավան համայնքի Դուրյան թաղամասում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 15.10-ին, Երեւանի  Աճառյան փողոցի եւ 1-ին նրբանցքի խաչմերուկում  իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» եւ «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի 4-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը  02.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հասրաթյան փողոցում  բախվել է աղբատար ավտոմեքենային եւ մայթեզրի ծառին. 35-ամյա  ուղեւորը  մարմնական վնասվածքներով դիմել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում,  Մարգարա-Վանաձոր-Տաշիր  ճանապարհի 62-րդ կմ-ին  իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի  երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  Ուրցաձոր-Վեդի ճանապարհի 2-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատար առուն.  չորս ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Վանաձոր քաղաքի  Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճանփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի 55-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Նիսան Միկռա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Վիրահայոց փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջվել ու  բախվել բետոնե սյանը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան  Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի «Չռիկ» կոչվող հանդամասում բախվել է ծառի, ինչի հետեւանքով մեքենայի թափքում գտնվող չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ի սահմաններում,  Երևան-Սեւան ճանապարհին ՃՈ հենակետ չհասած, իրար  են բախվել «Միցուբիշի Լանսեռ» եւ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Կոլտ»-ի վարորդը եւ  երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում,  Գառնի-Գեղարդ ճանապարհին իրար են բախվել «ԲԻԴ» եւ «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաներ.  «ԲԻԴ»-ի 65-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Գառնի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 
Հուլիսի 8-ին՝ ժամը 08.00-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 34-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ  բախվել ճամփեզրի արգելապատնեշներին. 18-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
**
Հուլիսի 8-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղավոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի 43-ամյա ուղեւորուհին  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել երթեւեկելի գոտուց, ընկել լիճը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «Միտցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենան  Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել  երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հենասյանը.  35-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 10.55-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան   Դիլիջանի Կալինինի փողոցի 1-ին նրբանցքում  կորցրել է  կառավարումը եւ շրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։
 
***
Հուլիսի 8-ին՝ ժամը 14.40-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։