ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2018 11:08
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հուլիսի 10-ին` ժամը 09.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ նշված հասցեում գտնվող կրպակի պատին։ «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին`ժամը 18.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին կայանված «Միցուբիշի», այնուհետեւ`«Շանսիման» մակնիշի ավտոմեքենային։ «Լեքսուս»-ի վարորդը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին` ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Զիլ» մակնիշի ավտոմեքենային. «ՈՒԱԶ-31512»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին` ժամը 13.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 48-ամյա mi տղամարդ եւ հայտնել, որ «Պիկնիկ» հյուրանոցի մոտ ընկել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իր «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհի 20-րդ կմ-ին վթարված վիճակում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին` ժամը 11.35-ին, 21-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 10.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի ՆԱՏԻ թաղամասում՝ Եղվարդ-Երևան ճանապարհին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է նշված մեքենայի վարորդի ինքնությունը։ Նա ժամը 11.40-ին իր «ԲՄՎ»-ով բերման է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին` ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել։ 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 10-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի եւ Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային։ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 57-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։