ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.10.2019 18:16
Ճամբարակի ոստիկանները նախկինում կատարված բնակարանային գողություններ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին բաժին բերման են ենթարկել Շորժա գյուղում ապրող 26-ամյա մի երիտասարդի։ Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը նախկինում գողություններ էր արել։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա 2014 թվականի սեպտեմբերին մտել է Դրախտիկ գյուղի տներից մեկն ու կահույք գողացել՝ պատճառելով 150․000 դրամի վնաս։ Պարզվել է նաև, որ 2015 թվականին դարձյալ Դրախտիկում մեկ այլ առանձնատուն է մտել։ Այս դեպքում գաղտնի հափշտակել է բենզասղոց՝ պատճառելով 50․000 դրամի վնաս։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։