ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.12.2018 13:15
Ապօրինի ծառահատման հետքերով
Դեկտեմբերի 21-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, Ահնիձոր գյուղի ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման են ենթարկել Շամուտ գյուղի բնակիչ Դավիթ Մ-ի «ԶԻԼ-131» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 10 խմ փայտանյութով: Դավիթ Մ-ն փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենն է, նույն օրը Ահնիձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է ընկած ծառերից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնությանը պատճառած վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: