ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 13:54
Ծառերն ապօրինի հատած անձինք հայտնաբերվեցին

Նոյեմբերի 27-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Սիսիանի ատառտնտեսություն» մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 8-րդ քառակուսու 1-3 անտառամասում 38 տարբեր տրամագծի կաղնի ծառեր էին հատվել:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին պարզվել է, որ նշված ծառերն ապօրինի հատել են 27-ամյա Ստեփան Ս․-ն և 30-ամյա Ժորա Ս․-ն։ Նրանք հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Փայտանյութը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: