ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2019 10:57
Ապօրինի ծառահատման հետքերով
 
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են Վանաձորի 31-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել մոտ 3,5 խմ փայտանյութով: 
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը, մեքենայով հանդերձ պատկանում է իր ուղևորին:
46-ամյա ուղևորը, որ Մարց գյուղի բնակիչ է նշված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենց գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ հաճարենի է կտրել և պատրաստվում էր տանել Վանաձոր, աղջկա տուն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
Նշանակվել է մասնագիտական ստուգում: 
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

 
   
		





















































