ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2018 18:39
Կապանում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Օրեր առաջ, ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ապօրինի մտել էին Կապանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկն ու գողացել 100․000 դրամ։ Պատշգամբից ցատկել ու փախուստի էին դիմել, երբ տանտերերը տուն էին եկել։
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը հանարավոր է կատարած լինեն Կապանի բնակիչներ Էդգար Թամրազյանը, Արշակ Բաղդասարյանը և Էդգար Քոչարյանը։
Թամրազյանն ու Բաղդասարյանը շուտով հայտնաբերվեցին և հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվեցին։ Քոչարյանին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Քննությունը շարունակվում է։