ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2018 18:40
Վնասազերծում Թումանյան փողոցում. բնակարանագողը բերման ենթարկվեց ոստիկանություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 15-ին թալանվել էր Երևանի Մովսես Խորենացու փողոցի բնակարաններից մեկը, որտեղ ապրում են օտարերկրացի տղամարդիկ։ Հափշտակվել էր 2.000 դոլար, 50.000 դրամ, երկու բջջային հեռախոս ու ճամփորդական պայուսակ։
Հանցագործությունը կատարվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում։ Բացահայտման միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Նրանց օպերատիվ աշխատանքի արդյունքում էլ պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզների տեսադաշտում արդեն իսկ հայտնված անձինք կային, որոնց առնչությունը արձանագրված դեպքերին ստուգման փուլում էր։ Դեկտեմբերի 15-ին կատարված գողության դեպքի ուսումնասիրմամբ ու վերլուծությամբ նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Սկսվեցին դարանակալումներ՝ տեսադաշտում հայտնված անձի շարժին հետևելու նպատակով։
Արսեն Ավետիսյանին ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ցուցմունքով հայտնեց, որ գողությունը կատարել է ինքը։ Իրավապահները խուզարկեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեցին օտարերկրացու անձնագիրը, բջջային հեռախոսներ ու պայուսակ, որոնք առգրավվեցին։ Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի բոլոր հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: