ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.01.2019 16:26
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողություններ Նոր Խարբերդում
2018թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդվել էր «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 20-րդ փողոցի տներից մեկից օղու թորման կաթսա, ձայնարկիչ՝ բարձրախոսներով, ջրանետ և կենցաղային պարագաներ գողանալու մասին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հունվարի 15-ին, ժամը 19.20-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը Ձորի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն՝ հայտնելով, որ բացի նշված գողությունը, «Նոր Խարբերդ» Ա/Ը տներից մեկից ևս կատարել է գողություն:
Արսեն Մ.-ն ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: