ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.11.2019 13:22
Բռնվեց պատուհանից դուրս գալիս
![Բռնվեց պատուհանից դուրս գալիս Բռնվեց պատուհանից դուրս գալիս](/resources/police/img/news/big/1573464171,9134.jpeg)
Նոյեմբերի 10-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Սահմանապահների փողոցում էին: Փողոցի մի տան պատուհանից դուրս գալու պահին նրանք բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան և բջջային երկու հեռախոս:
Նա հայտնել է, որ նշված հասցե մուտք է գործել գողության նպատակով, սակայն ոչինչ չի գողացել:
Նախապատրաստվում են նյութեր: