ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2019 14:34
Բնակարանային գողությունը կանխվեց
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վերին Արտաշատի մի տնից գողություն է կատարվում:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Արտաշատի Իսակովի փողոցի բնակիչ, նախկինում դատված 37-ամյա տղամարդը տեխնիկական միջոցների գործադրմամբ Վերին Արտաշատի մի տան պատուհանը բացել ու մտել է ներս, հասցրել է բացել նաև ննջասենյակի պահարանը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից:
Ժամը 20-ին նա բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: