ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.10.2019 11:38
Համագործակցության արդյունքում բնակարանային գողություններ են բացահայտվել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12.10-ին, ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Շահումյան 5-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ գող է մտել տուն:
Մալաթայի բաժնից մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 09.15-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու տնից գողացել են ոսկյա զարդեր:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի, Մալաթիայի քրեական հետախույզների ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:
Հետագա միջոցառումներով պարզվել է նրա կատարած մեկ հանցագործություն ևս: Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.30-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում, Ջիվանու փողոցի մի տան պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով նա գողացել էր ոսկյա զարդեր, փող և համակարգիչ:
Ջերմուկցի տղամարդը կալանավորվել է: