ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.07.2019 15:52
Բացահայտվել են բնակարանային գողություններ

Հուլիսի 8-ին 70-ամյա մի տղամարդու բնակարանից գողացել էին հինգ հազար դրամ:
Իսկ հունիսի 27-ին 44-ամյա մի տղամարդու բնակարանից գողացել էին 250 հազար դրամ, պլանշետ և բջջային հեռախոս:
Ավանի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունները կատարել է մեկ այլ գողության համար բերման ենթարկված, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 44-ամյա տղամարդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: