ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.06.2019 12:46
Ոստիկանները բացահայտել են բնակարանից դրամապանակ գողանալու դեպքը
Մայիսի 31-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում բնակարանաից կատարված գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ մայիսի 30-ին, ժամը 13.55-ին, անհայտ անձը օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարանի նախասրահի պահարանին դրված պայուսակից գողացել է տանտիրուհու դրամապանակը, որի մեջ եղել է վարորդական իրավունքի վկայական, նույնականացման, սոցիալական, զեղչային և կուտակային քարտեր:
Արաբկիրի ոստիկանության քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.30-ին բաժին են ներկայացել մայրաքաղաքում ապրող՝ 65-ամյա Լիգիա Մ․-ին, որը տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: