ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.12.2018 15:13
Բնակարանային գողությունը բացահայտվեց
Նոյեմբերի 12-ին ժ.23.05-ին մի քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.20.30-ից մինչև ժ.23.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ խոհանոցի պատուհանը բացելու միջոցով 1-ին հարկի բնակարանից գողացել են մոտ 25 գրամ ոսկյա և արծաթյա զարդեր՝ պատճառելով մոտ 540.000 դրամի վնաս:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդան Ա.-ն, որը դեկտեմբերի 12-ին բերման է ենթարկվել և ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: