ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2019 12:54
Էրեբունու ոստիկանները կանխել են բնակարանային գողությունը
Հուլիսի 21-ին, ժամը 16.20-ին, Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16-ին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու նպատակով մուտք է գործել Դավիթ Բեկի փողոցի մի տուն, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել. բռնվել է բաժնի ծառայողների կողմից:
Նյութերի հետ միասին տղամարդը ներկայացվել է Էրեբունու և Նուբարաշենի քննչական բաժին ու ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: