ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.10.2019 12:34
Բնակարանային գողություններ են բացահայտվել
Օգոստոսի 10-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Նորագյուղի իր տնից կատարվել է գողություն: Օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից՝ գողացել էին 20 հազար ռուբլի, 150 հազար դրամ և ոսկյա զարդեր:
Սեպտեմբերի 13-ին մեկ այլ կին նույն բաժնում հաղորդում էր տվել, որ ցերեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացել ու իր տնից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Մալաթիայի բաժինների քրեական հետախույզների և Նոր Նորքի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին պարզվել է, որ երկու գողությունն էլ կատարել է Ջերմուկի բնակիչ 44-ամյա մի տղամարդ:
Տղամարդը կալանավորված է: Քննությունը վարում է Նոր Նորքի քննչական բաժինը: