ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.01.2019 18:07
Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված բնակարանային գողությունը

Հունվարի 9-ին ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություներ են ստացվել, որ Վանաձորի բնակիչներ Աշոտ Ա.-ն և Արամ Բ.-ն օրեր առաջ Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն են կատարել:
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալները հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Պարզվել է նրանք հունվարի 6-ին, ժամ 20.00-ի սահմաններում, տեսնելով, որ նշված բնակարանի դուռը բաց է, տանտերն էլ` քնած, հյուրասենյակից գողացել են փող, մետաղադրամ ու էլեկտրոնային կրիչներ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: