ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2019 14:05
Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը սակայն ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել: Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել: Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր էին ստացվել: Բացահայտման աշխատանքներին միացել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց: Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Միքայելյանը: Նա քրեակատարաղական հիմնարկից վերջերս համաներմամբ էր ազատվել: Մխիթար Միքայելյանը ձերբակալված է: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: