ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.02.2019 17:46
Վանաձորում կատարված բնակարանային գողությունը ոստիկանները բացահայտեցին հաղորդումից ժամեր անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 11-ից 12-ը Վանաձորի Աղյուսագործների փողոցի մի տնից գողություն էր կատարվել։ Տանտերերն արտասահմանում էին։ Օգտվելով նրանց բացակայությունից, տեխնիակական միջոցների գործադրմամբ բացել էին երկրորդ հարկի պատշգամբի դուռը, տունը տակնուվրա անելուց հետո՝ փող ու ոսկեղեն չգտնելով, հափշտակել էին ինչ հնարավոր էր, կենցաղային թանկարժեք իրերից մինչև ակողնային պարագաներ։
Փետվարի 12-ի առավոտյան հարևանուհին, ում պահպանությանն էր հանձնված տունը, տեսնելով, որ գողություն է կատարվել՝ իսկույն ոստիկանություն էր զանգել։
Ահազանգը ստանալուն պես, արագ էին գործել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները։ Դեպքի վայրն ուսումնասիրելուց ու համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, ձեռնարկած անհետաձգելի որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարնային գողությունը հնարավոր է կատարած լինեն Վանաձորի բնակիչ Հարութ Ալեքսանյանը և Արջուտ գյուղից Ֆրունզե Ալոյանը։
Հաղորդումից ժամեր անց Աղյուսագործների փողոցից երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնի մի մասը կասկածյալները թաքցրել են իրենց տներում, մնացածը՝ վաճառել։
Հանգամանքները պարզվում են, պատճառված վնասի չափը ճշտվում է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։