ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.06.2019 12:48
Մեղրիի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը
Հունիսի 7-ին, ժամը 08.35-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Քարակերտ փողոցում գտնվող մի օտարերկրացու տնից գողություն են անում:
Դեպքի վայր մեկնած Մեղրիի ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Լիճք գյուղի 56-ամյա բնակիչն իր տնից գողացել է բենզասղոց ու դիմել փախուստի։ Տուժողին պատճառվել էր 60.000 դրամի վնաս:
Նույն օրը, ժամը 10.45-ին, գողությունը կատարելու մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: