ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2018 14:23
Բնակարանագողը հայտնաբերվեց
Հունվարի 21-ին՝ ժամը 16.50-ին, մի տղամարդ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է տվել, որ 2017թ. հոկտեմբերի 10-ից հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր որդուն պատկանող Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակի պատուհանը և այնտեղից գողացել կենցաղային
իրեր, նկարներ և խաղալիքներ՝ պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է գյումրեցի, 1984 թվականին ծնված Կարեն Կ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: