ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2015 16:44
Բնակարանագողերը ձերբակալվեցին
Հունվարի 20-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1953 թ. ծնված Շիրազ Ս.-ից հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղի իր տան և հարակից շինության պատուհանի ապակիները կոտրելով՝ գողացել են տեխնիկա և այլ իրեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել են նույն գյուղի բնակիչներ՝ 1997 թ. ծնված Յուրի Ս.-ն և 1983 թ. ծնված Ռուսլան Մ.-ն: Վերջիններս ձերբակալված են:
Ոստիկանները պարզել են նաև, որ Յուրի Ս.-ն և Ռուսլան Մ.-ն Պուշկինո գյուղում գտնվող մեկ այլ տնից գողացել են «ԳԱԶ-26» մակնիշի ավտոմեքենայի մասեր, 750 լ պլաստմասսե տակառ, ալյումինե կաթսաներ և այլ կենցաղային իրեր ու պարագաներ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: