ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2018 13:17
Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսում մարդ է այրվում։
Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։ Պարզվեց, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։
Հարուցվեց քրեական գործ սպանության հատկանիշներով: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։
Հաջորդ օրը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ճշտվեց տղամարդու ինքնությունը՝ 1998 թվականին ծնված Մայիս Վարդանյան:
Ոստիկանության Մաշտոցի և Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկելով լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը:
Մայիսի 19-ին սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց 38-ամյա Մհեր Հախնազարյանը:
Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանության ժամանակ Հախնազարյանը մի քանի անգամ դանակահարել է Վարդանյանին, ապա դիակը գցել 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսն ու այրել:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: