ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.04.2019 11:13
Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը
Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ապրիլի 18-ին, ժամը 23.00-ից 00.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է Մերձավան գյուղի տներից մեկի երկրորդ հարկի մուտքի դուռը, ներս մտել, սակայն իր կամքից անկախ հանգամաքներում հացագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը, ժամը 08.55-ին, Մերձավան գյուղից ոստիկանության բաժին են բերման ենթարկել 16-ամյա Սամվել Հ․-ին, որը տվել է խոստովանական ցուցմունք։
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: