ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.07.2019 11:47
Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զինամթերք է հանձնվել
Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 17.50-ին, բաժանմունք է եկել 70-ամյա մի կին և ներկայացրել հանգուցյալ ամուսնուն պատկանող 180 փամփուշտ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի չորս պահունակ, որոնցից 3-ը՝ լիցքավորված 30-ական փամփուշտով, լուսային երկու պայթուցիկ, նռնակ, երկու պայթուցիչ և մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: