ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.07.2018 10:44
Ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը
Հուլիսի 11-ին` ժամը 11.00-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 10.10-ին, Պարույր Սևակի 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Էրիկ Պ.-ն ձերբակալվել է:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: