ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.06.2017 10:11
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության ՊՊԳ վարչության Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Հակոբ Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 125 փամփուշտ:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Արթիկի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1974 թ. ծնված Աշոտ Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 102 փամփուշտ և 1 պահունակ, 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ, 3 սմ տրամագծով 8 սմ երկարությամբ բռնկիչ քուղով ծխագլանակի նմանվող 1 ստվարաթղթե իր, «Էֆ-1» տիպի նռնակ և «ՈւԶՌԳՄ-2» տիպի բռնկիչ-պայթուցիչ:
***
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1951 թ. ծնված Օվսաննա Թ.-ն իր տանը ոստիկանության ծառայողներին կամովին ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, ակոսափող հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 2 պահունակ, ինքնաձիգի 2 սվին դանակ, ձեռքի նռնակի 6 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ, «ՌԳԴ» տիպի 6 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, 3 էլեկտրոդետոնատոր, «ՈւԴԶ-350 Ֆ-2-85» տեսակի դետալ, 7.62 մմ տրամաչափի 1.320 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 1.604 փամփուշտ, «ՊԿ» տիպի գնդացրի 7.62 մմ տրամաչափի 116 փամփուշտ` մետաղյա շղթայով, 11 ճայթիչ /կապսուլ/, ձեռքի հակատանկային նռնականետ, ձեռքի ինքնաշեն հրթիռանետի զարկանաձգանային մեխանիզմ: