ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.01.2019 16:09
Ոստիկանները բացահայտեցին օտարերկրացիներից կատարված գողությունը
Հունվարի 22-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության 2 քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Պուշկինի փողոցում գտնվող ինտերնետային ակումբում գողացել են նրանցից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձնագիր և Բրազիլիայի 2 բանկային քարտ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 2001 թ. ծնված Գ. Հ.-ն, ում ժամը 02.10-ին Պուշկինի փողոցի 46 հասցեի մոտից բերման են ենթարկել բաժին:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: