Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.09.2018 17:26

Չսահմանված վայրում աղբ թափողը կենթարկվի պատասխանատվության /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Չսահմանված վայրում աղբ թափողը կենթարկվի պատասխանատվության /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Սեպտեմբերի 9-ին Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Կորեայի ձորում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ բեռնատար մեքենայից շինարարական աղբ են թափում տարածքում։ Վարորդը հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գազելի» վարորդը շինարարական աղբը նշված տարածքում թափել է մի տղամարդու գիտությամբ և թույլտվությամբ, որը վարորդին ներկայացել է որպես տարածքը տնօրինող։ Նա շինարարական աղբը տարածքում թափել թույլատրելու համար պահանջել է գումար, որը վարորդը պետք է վճարեր գործն ավարտելուց հետո, սակայն չի հասցրել, քանի որ շրջագայող ոստիկանության ծառայողները իրավախախտումը խափանել են։ Ոստիկանությունում պարզվել է, որ տարածքը հանրային սեփականություն է, ուստի տնօրինող ներկայացած անձի գործողություններում ինքնիրավչության հանցակազմի հատկանիշներ կան։ Այս մասով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ չսահմանված վայրում շինարարական աղբ թափելու փաստով նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են տեղական ինքնակառավարման մարմնին՝ «Գազելի» վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Առողջ շրջակա միջավայրի պատասխանատուն բոլորս և յուրաքանչյուրս ենք։ Աղբը թափելու համար նախատեսված վայրեր կան, ուստի պետք չէ օրենքը շրջանցելով կեղտոտել մեր քաղաքը, որը մեր հոգատարության ու խնամքի կարիքն ունի։ Ոստիկանությունը ուշադրության կենտրոնում է պահելու չսահմանված վայրերում աղբ թափելու արատավոր երևույթը՝ հետևողականորեն արձագանքելով բոլոր դեպքերին։


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: