ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.06.2018 12:59
Հետախուզվողը` Անձնագրային և վիզաների վարչության շենքում

Հունիսի 29-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Աշտարակի բաժնի և Անձնագրային և վիզաների վարչության ծառայողները ԱՎՎ վարչության շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված, նախկինում դատված Անդրանիկ Դ.-ին, որը ապրիլի 28-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: