Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.10.2014 16:00

Հանդիպում լրագրողների հետ. ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հանդիպում լրագրողների հետ. ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կատարած աշխատանքը (տեղեկանքը զետեղված է կայքի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ բաժնի ԵՌԱՄՍՅԱԿ ենթաբաժնում):
2014 թվականի ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է հանցագործության 13776 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, թրաֆիքինգի, ավազակության, տրանսպորտային միջոց փախցնելու, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքերը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 424 դեպք: Ընդհանուր առմամբ՝ առգրավվել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 796 միավոր հրազեն՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ 134-ով ավելի:
41 դեպքով նվազել են խմբերի կողմից կատարված հանցագործությունները:
19 դեպքով նվազել են անչափահասների կողմից, 16 դեպքով՝ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունները:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 25 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումները: Բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում նաեւ սպանություն, հրազենի գործադրմամբ խուլիագանություն, ՃԵԿ-ի կանոնների խախտում, տրանսպորտային միջոց փախցնելու հանցատեսակներով:
Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառով նախկին տարիներին կասեցված քրեական գործերը: 2014 թվականի ինը ամիսներին բացահայտվել է նախկինում կատարված 240 հանցագործության դեպք՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 113-ով ավելի:
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանությունը խիստ կարեւորում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազումը, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանումը: Անցած ինն ամիսներին իրականացվել են համակարգն արդի պահանջներին համապատասխան վերակառուցելու, ոստիկանության գործունեության իրավական դաշտը կանոնակարգելու, կադրերի հետ տարվող աշխատանքները եւ ուսումնական գործընթացը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական եւ այլ կառույցների հետ համագործակցությունն ակտիվացնելու, հասարակություն-ոստիկանություն կապն ամրապնդելու բազմաբնույթ միջոցառումներ:
Հունան Պողոսյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: