ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2019 19:21
ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Արագածոտնի մարզի բնակիչներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 2-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ղեկավար կազմը։
Ընդունելությանը հերթագրված քաղաքացիների հարցադրումները, բողոքները, դիմումներն ու առաջարկները և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՝ դրանից դուրս: Կային քաղաքացիներ, որոնք պարզապես շնորհակալություն էին հայտնում ոստիկանների բարեխիղճ ծառայության համար:
Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, և ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան՝ տրվեցին պարզաբանումներ: