Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.07.2019 11:26

Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել Աշտարակում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները հայտնաբերել ու բերման են ենթարկել  Աշտարակում տեղի ունեցած խուլիգանության մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Արագածոտնի մարզը սպասարկող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներից մեկը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում նկատել է մի խումբ անձանց, որոնք վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել։ Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոց է արձակել։ Ճանապարհային ոստիկանը միջամտել է, փորձել կարգի հրավիրել նրանց՝ վնասազերծելով ատրճանակով տղամարդուն։ Այդ ժամանակ վիճողները մեքենաներով փախել են։
Կատարվածի մասին ճանապարհային ոստիկանն անմիջապես հայտնել է Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խմբերը շտապել են միջադեպի մասնակիցների հեռացած ուղղություններով ու հետապնդել նրանց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները կարճ ժամանակում պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և նույնքան էլ օպերատիվ նրանց հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։
Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ինֆինիտիի» զննությամբ հայտնաբերվել է միջադեպի մասնակիցներից մեկի օդաճնշիչ ատրճանակը, իսկ գազայինը, որով կրակոց էր արձակվել, հայտնաբերվել է դեպքի վայրի զննությամբ։
Տարածքային նախաքննական մարմնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են դատաբժշկական ու դատաձգաբանական փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։