ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.12.2018 17:50
Աշտարակի ոստիկանները մի քանի ժամում բացահայտեցին բնակարանային գողությունը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17։30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Արուճ գյուղի մի բնակիչ։ Տղամարդը հայտնում էր, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր տան առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր կենցաղային իրեր։
Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին և ձեռնամուխ եղան հանցագործության բացահայտմանը։
Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական հետևողական միջոցառումների արդյունքում, կարճ ժամանակ անց տեղեկություն ստացվեց, որ գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի համագյուղացի՝ 31-ամյա Խաչիկ Գրիգորյանը։ Նույն օրը, գիշերը, նա հայտնաբերվեց Արուճ գյուղում և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։
Նա ոստիկաններին է ներկայացրել գողոնի մի մասը։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տուժողին պատճառված վնասի ընդհանուր չափը պարզվում է։
Խաչիկ Գրիգորյանը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: