ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2014 09:29
ԱՅՍՕՐ. լրագրողների հետ հանդիպման հրավեր

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացնի թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակը, զարգացումները և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումների ընդհանուր պատկերը:
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.20-ը:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: