ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.01.2015 19:31
Լրագրողներին ներկայացվեց 2014 թ. ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 26-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի 12 ամիսներին ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները:
Նշելով, որ 2014 թվականին հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ՝ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի համեմատ 787 դեպքով նվազել է գրանցված հանցագործությունների թիվը, միեւնույն ժամանակ՝ 43 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների եւ 231-ով՝ ծանր հանցագործությունների թիվը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի հետ մեկտեղ աճել է նաեւ դրանց բացահայտման արդյունավետությունը, զենքի ու զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը:
Որպես դրական միտում՝ Հունան Պողոսյանը նշեց ինչպես խմբերի, այնպես էլ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազումը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը 2013 թ. համեմատությամբ 27-ով նվազել է, միեւնույն ժամանակ՝ 44-ով աճել է թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերումը:
2014 թ. 12 ամիսներին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599 հանցագործության դեպք: Այդ թվում՝ կաշառակերության 66 դեպք, որոնցից 52-ը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Վիճակագրական տվյալներից բացի՝ Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ գործընթացի արդյունքներին:
Հանդիպման ընթացքում լրագրողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: